Միխեիլ Ասաթիանի
Միխեիլ Ասաթիանի վրաց.՝ მიხეილ მიხეილის ძე ასათიანი | |
---|---|
Ծնվել է | մայիսի 10, 1882 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 20, 1938 (55 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1907) |
Մասնագիտություն | հոգեբույժ |
Միխեիլ Ասաթիանի (վրաց.՝ მიხეილ მიხეილის ძე ასათიანი, մայիսի 10, 1882, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 20, 1938, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային հոգեբույժ, Վրաստանում գիտական հոգեբուժության հիմնադիրներից մեկը
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Թիֆլիսի երկրորդ գիմնազիան, որտեղ անդամագրվել էր ուսուցիչ Գեորգի Գեխտմանի կազմակերպած պատմափիլիսոփայական խմբակին։ Ընկերական սերտ հարաբերություններ է ունեցել Ալեքսանդր Ելչանինովի, Վլադիմիր Էռնի, Պավել Ֆլորենսկու հետ[1] (ի դեպ, վերջինիս քրոջ հետ ամուսնացած է եղել մի որոշ ժամանակ. 1911 թվականին ամուսնալուծվել են)։
1907 թվականին Միխեիլը բարձր գնահատականներով ավարտել է Մոսկվայի կայսերական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որից հետո նրան պահել են դասախոսներից Վլադիմիր Սերբսկու կլինիկայում՝ որպես օրդինատորի[2]։
1909 թվականի ամռանը մեկնել է Շվեյցարիա, որտեղ հանդիպումներ է ունեցել ցյուրիխցի հոգեբույժների ու հոգեվերլուծաբանների, այդ թվում՝ Կառլ Յունգի հետ։ Օյգեն Բլոյլերի և Պոլ Դյուբուայի ղեկավարությամբ կատարելագործել է իր գիտելիքներն ու հմտությունները։
Եղել է Մոսկվայում 1910-1914 թթ. լույս տեսած «Психотерапия. Обозрение вопросов психического лечения и прикладной психологии» ամսագրի խմբագիրներից մեկը, 1912 թվականին դարձել է մոսկովյան «Малые пятницы»(«Փոքր ուրբաթներ») հոգեբուժական խմբակի հիմնադիրներից և բյուրոյի անդամներից մեկը։ Միաժամանակ, մինչև 1914 թվականը աշխատել է մերձմոսկովյան նյարդահոգեբուժական առողջարանում, իսկ 1914-1918 թվականներին՝ մոսկովյան թիվ 1 հոգեբուժական հիվանդանոցում, ինչպես նաև՝ կենտրոնական հոգեբուժական հոսպիտալում։
1918-ից 1920 թվականներին Մոսկվայի պետական համալսարանի հոգեբուժական կլինիկայում աշխատել է որպես ասիստենտ, այնուհետև եկել է Վրաստան, Թիֆլիսի նորաբաց համալսարանում կազմակերպել հոգեբուժության ամբիոն և ղեկավարել այն մինչև իր կյանքի ավարտը։
1925-ից 1938 թվականներին որպես տնօրեն՝ ղեկավարել է իր ակտիվ մասնակցությամբ հիմնադրված հոգեբուժական գիտահետազոտական ինստիտուտը, որին 1948 թվականին շնորհվել է Միխեիլ Ասաթիանիի անունը[3]։
Նրա ղեկավարությամբ երեք հարյուրից ավելի գիտական աշխատություն է գրվել ընդհանուր հոգեբուժության, դատա-հոգեբուժական փորձաքննության, վարակիչ փսիխոզների կլինիկայի, հոգեկան հիվանդների բուժման տարաբնույթ հարցերի վերաբերյալ։
Մ. Ասաթիանին Վրաստանի նյարդաբույժների և հոգեբույժների գիտական ընկերության հիմնադիրներից մեկն էր։
Աշխատությունների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխեիլ Ասաթիանին 40-ից ավելի գիտական աշխատություն է հեղինակել կլինիկական հոգեբուժության և հոգեբուժական օգնության կազմակերպման վերաբերյալ։
- Метод репродуктивных переживаний в лечении психоневрозов и роль так называемых сигнальных симптомов психоневрозов. — Клин, 1926. — Т. 4.
- Условные рефлексы в приложении к симптомам психоневрозов. — Медицинский вестник. — 1926. — Т. 1. — С. 19.
- Психоневрозы. — Тифлис, 1932.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Священник Сергей Архипов (2004 թ․ մայիսի 12). ««Несравненный педагог, рожденный быть пастырем»». Православие.Ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ В.И.Овчаренко. «Асатиани Михаил Михайлович (1881-1938)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Асатиани Михаил Михайлович». Большая медицинская энциклопедия. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зурабашвили А. Д. Проф. М. М. Асатиани, 1881—1938, Невропат. и психиат., т. 7, № 4, с. 158, 1938;
- Зурабашвили А. Д. и Ментешашвили И. Т. Выдающийся психиатр М. М. Асатиани, Шурн. невропат, и психиат., т. 52, № 4, с. 72, 1952;
- Шенгелая Г. М. Концепция проф. Асатиани о психоневрозах, Сб. трудов Ин-та психиат. НКЗГ, с. 16, Тифлис, 1939.